Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Նախկինում, եթե սխալներ եղել են, չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք. Վարդան Օսկանյան

Նախկինում, եթե սխալներ եղել են, չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք. Վարդան Օսկանյան
18.06.2016 | 01:08

Հավատը միշտ վերջում է կորչում. համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե հավատում է, որ ընտրությունների միջոցով հնարավոր է իշխանափոխության հասնեն: Օսկանյանը հավատացրեց՝ ամեն ինչին են պատրաստ, նաև հետընտրական պայքարի դուրս գալու: Հարցին, թե մտավախություն չկա, որ նախկինում իր դեմ եղած քրեական գործը, որը կարճվել էր, կուսակցության հիմնումից հետո, որևէ դրվագով առաջ կգա, Վարդան Օսկանյանը պատասխանեց, թե չի կարող ասել առաջ կգա, թե ոչ, բայց մտահոգություն չունի: Օսկանյանը ևս մեկ անգամ հավատացրեց, որ կուսակցությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առնչություն չունի: Խոսակցություններից, թե Սամվել Բաբայանը հատուկ է եկել իր կուսակցությանն անդամակցելու համար, Օսկանյանը տեղյակ չէ և Բաբայանի հետ չի խոսել:

Լրագրողներից մեկը հիշեցրեց, թե նա խոսում էր հեռուստաընկերությունների ազատության մասին, իսկ «Ա1 պլյուս» հեռուստաընկերությունը փակվել է հենց իր օրոք: «Նախկինում, եթե սխալներ եղել են, դա չի նշանակում, որ հավերժ, 100 տարի էլ կրկնելու ենք, գիտեք, խոսքը նրա մասին է, թե ուզում եք այս երկիրն առաջ գնա, կամ տեղում դոփի, ուրեմն ինչ-որ նախկինում վատ է եղել, ուրեմն, արդարացվում է»,-ասաց նա և հավելեց, որ, եթե գան իշխանության, իհարկե, նման բան բացառվում է: Հարցին, թե միայնակ են գնալու ընտրությունների, թե դաշինքներ գուցե լինեն, նախկին ԱԳ նախարարը պատասխանեց, թե ժամանակը ցույց կտա:


Իսկ թե նկատում է, որ իշխանությունները զիջումների են գնում, ինչպես «4+4+4»-ի դեպքում է, Օսկանյանը նշեց, թե տեղյակ չէ ձեռք բերված համաձայնությունից և ավելացրեց, թե այն քայլերը, որոնց շնորհիվ Ընտրական օրենսգիրքն ավելի լավն է դառնում, ողջունելի է: Հարցին, թե ինչ հարաբերություն ունի նախկին ԲՀԿ-ակների և մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանի հետ, ասաց, որ շատ լավ են:

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ